Տես` ինչպես են ընկնում մարդիկ
Տես` ինչպես են ընկնում մարդիկ ֆր.՝ Regarde les hommes tomber | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | քրեական ֆիլմ և դրամա |
Թվական | 1994 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ժակ Օդիար |
Պրոդյուսեր | Didier Haudepin? |
Սցենարի հեղինակ | Ժակ Օդիար, Ալեն Լե Անրի և Teri White? |
Դերակատարներ | Ժան-Լուի Տրենտինյան, Ժան Յան, Մատյո Կասովից, Բյուլ Օժիե, Քրիստինա Պասկալ, François Toumarkine?, Marc Citti?, Ֆիլիպ դյու Ժաներան, Ռոժեր Մոլիեն, Yves Verhoeven?, Yvon Back? և Լիոնել Վիտրան |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա |
Մոնտաժ | Ջուլիետտա Ուելֆլինգ |
Տևողություն | 90 րոպե |
«Տես` ինչպես են ընկնում մարդիկ» (ֆր.՝ Regarde les hommes tomber), ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի դեբյուտային ֆիլմը, որը նկարահանվել է 1994 թվականին[1]։ Ֆիլմն արժանացել է «Սեզար» մրցանակի՝ ռեժիսորական լավագույն դեբյուտի (Ժակ Օդիարին), ամենախոստումնալից դերասանի (Մատյո Կասովից) և մոնտաժի (Ժյուլետ Վելֆլին) համար[2]։ Մրցանակի համար առաջադրվել է նաև Ժակ Օդիարի և Ալեն Լե Անրիի հեղինակած սցենարը (ըստ Թերի Ուայթի «Եռանկյունի» վեպի)։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Այցեքարտային-տպագրական» բիզնեսի ներկայացուցիչ հիսունամյա Սիմոնին ներկայիս կյանքում արդեն ոչինչ չի հետաքրքրում և ոչինչ չի կարող տեղից շարժել, բայց այն բանից հետո, երբ նրա միակ ընկերը` ոստիկան Միկին, անհայտ մարդկանց պատճառով հայտնվում է կոմայի մեջ, Սիմոնի կյանքը կտրուկ փոխվում է. նա թողնում է աշխատանքը և ձգտում վրեժխնդիր լինել ընկերոջ համար։
Այդ ամենից երկու տարի առաջ խաբեբա Մարքսը իր ձեռքն է վերցնում թեթևամիտ Ջոնիին՝ նրան ուսուցանելով իր խորամանկություններն ու հնարքները։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ժան Լուի Տրենտինյան | Մարքս |
Ժան Յան | Սիմոն |
Մատյո Կասովից | Ջոնի |
Բյուլ Օժիե | Լուիզա |
Քրիստինա Պասկալ | Սանդրին |
Իվոն Բեկ | Բեկ |
Օվ Վերովեն | միասեռական |
Ռոժե Մոլիեն | Մառլոն |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տես` ինչպես են ընկնում մարդիկ» ֆիլմի անվանակարգային մրցանակները[3] | |||||
---|---|---|---|---|---|
Տարի | Մրցանակներ | Կատեգորիա | Հավակնորդ | Արդյունք | |
1995 | «Սեզար» մրցանակ | Դեբյուտային լավագույն աշխատանք | Ժակ Օդիար | Հաղթանակ | |
Ամենախոստումնալից դերասան | Մատյո Կասովից | Հաղթանակ | |||
Լավագույն մոնտաժ | Ժյուլետ Վելֆլին | Հաղթանակ | |||
Oրիգինալ կամ հարմարեցված լավագույն սցենար | Ժակ Օդիար, Ալեն Լե Անրի | Նոմինացիա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Дивися, як падають люди»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Дивися, як падають люди»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|